A
A
Մի երիտասարդ Ջրվեժում տեղադրում է թմրամիջոցներ․ ոստիկանները կոկաինով 30 փաթեթ են առգրավել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամայնքային ոստիկանության Գառնիի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մի երիտասարդ Ջրվեժում տեղադրում է թմրամիջոցներ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում նոյեմբերի 16-ին՝ ժամը 14-ին, երբ երիտասարդը Ջրվեժի 51-րդ փողոցի սկզբնամասում փաթեթը տեղադրել էր պարիսպի տակ և հեռախոսով լուսանկարել, Գառնիի ոստիկանները նրան ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին։ Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 19-ամյա երիտասարդը հայտնեց, որ փաթեթի մեջ կոկաին է, նախորդ օրը այն ձեռք է բերել տելեգրամյան հարթակի միջոցով՝ իրացնելու նպատակով։ Նույն օրը Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 30 փաթեթ։ Նախաքննությունը շարունակվում է։