A
A
ԱԺԲ-ի հայտարարությունը Արսեն Գևորգյանի մահվան առիթով
Աջակցիր «Ա1+»-ինԱԺԲ-ի հայտարարությունը «Ուժեղ Հայաստան»-ի՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան առիթով․
Պետությունը, որը մարդուն զրկում է ազատությունից, պատասխանատու է նրա կյանքի և առողջության համար։ Երբ կալանքի տակ գտնվող քաղաքացին մահանում է, իշխանությունը պարտավոր է հրապարակայնորեն և անհապաղ պատասխանել՝ ինչ պայմաններում է պահվել նա, ստացել է արդյո՞ք անհրաժեշտ բժշկական օգնություն, և ինչու՞ դա չի կանխվել։
Մենք պահանջում ենք՝
- անկախ, թափանցիկ և անհապաղ քննություն՝ միջազգային դիտորդների ներգրավմամբ,
- մահվան պատճառների և կալանքի պայմանների մասին հրապարակային հաշվետվություն,
- նույն դեպքերի կրկնությունը կանխելու համար բոլոր կալանավորված քաղաքական գործիչների և ընդդիմադիրների առողջական վիճակի անհապաղ ստուգում ու համապատասխան բուժօգնության ապահովում,
- քաղաքական շարժառիթներով հետապնդումների դադարեցում։
Մարդու կյանքի և արժանապատվության պաշտպանությունը քաղաքական տարաձայնություններից վեր է։ Պետություն, որի բանտերում մահանում են ընդդիմադիր գործիչները, դադարում է լինել իրավական պետություն»։