Բացել լրահոսը Փակել լրահոսը
4c96d79795eeb12m7t1-800c450-_x892-quality80-1080x675
A A
Քաղաքականություն

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

Հայաստանը վստահեցրել է Իրանին, որ Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը չի փոխի տարածաշրջանի սահմանները կամ աշխարհաքաղաքականությունը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Mehr գործակալությունը։ 

«Մենք բազմիցս կրկնել ենք մեր դիրքորոշումը։ Մենք ողջունել ենք տրանսպորտային ուղիների շրջափակման վերացումը և ընդգծել, որ այս նախագծերը չպետք է հանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության», - նշել է Բաղային։

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ներկայությունն ու ազդեցությունը տարածաշրջանում միշտ ուղեկցվել են անապահովությամբ․

«Մենք մեր մտահոգությունները փոխանցել ենք Հայաստանին, և մեզ վստահեցրել են, որ այս նախագիծը չի հանգեցնի սահմանային փոփոխության», - հավելել է նա։

Բաղային նաև նշել է, որ ճանապարհի շինարարությունը կիրականացնեն հայկական ընկերությունները, և այստեղ ԱՄՆ ռազմական ուժեր չեն տեղակայվի։

Խոսնակը նաև ընդգծել է, որ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, սակայն ուշադիր կհետևի զարգացումներին և անհրաժեշտության դեպքում հրապարակայնորեն կհայտնի իր դիրքորոշումը։