Բացել լրահոսը Փակել լրահոսը
socialakan-patet-socpatet
A A
Հասարակություն

Սոցիալական աջակցությունը մեկ տարով կերկարաձգվի

Սահմանամերձ համայնքների բնակիչներին տրվող սոցիալական աջակցությունը մեկ տարով կերկարաձգվի։ Գործադիր մարմինը վաղը հավանություն կտա «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Սոցիալական աջակցության ծրագիրը գործում է 2015 թվականից և օրենքի գործողության ժամկետը երեք անգամ երկարաձգվել է։ Համաձայն գործող օրենքի՝ ժամկետն ավարտվում է 2027 թվականի հունվարի 1-ից։ Երկարաձգման մեկ տարվա ընթացքում Ֆինանսների նախարարության կողմից կիրականացվի ծրագրի արդյունավետության գնահատում՝ ծրագրի շարունակականության և հետագա երկարաձգման անհրաժեշտությունը գնահատելու և հիմնավորելու նպատակով։

Ներկայումս աջակցություն է ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրեր։

Բազմաթիվ արտոնություններ են նախատեսված սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց համար։ Օրինակ՝ մասամբ փոխհատուցվում են սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները։ Դպրոցական դասագրքերը տրամադրվում են փոխհատուցմամբ, անշարժ գույքի հարկն է փոխհատուցվում։ Ականների պայթյունից տուժած անձանց տրամադրվում է բժշկական օգնություն և դրամական աջակցություն։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի հիմքով տրամադրվող սոցիալական աջակցության շարունակականությունը, ինչպես նաև օրենքի առանձին դրույթները համապատասխանեցնել գործող իրավական կարգավորումներին։

Ի դեպ, Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացվելու է Ազգային ժողով: