Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկն արժանացել է 9 մրցանակի ` 8 ազգային և 1 տարածաշրջանային անվանակարգերում:

Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 27-րդ անգամ։ Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` թվային եղանակով հաճախորդների ներգրավումն և սպասարկումը, նոր առաջարկներից օգտվելու ռազմավարության արդյունավետությունը, հաճախորդների թվի աճը, առաջարկվող պրոդուկտների ու ծառայությունների լայն շրջանակը, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված ցուցանիշներն ու արդյունքները, ինչպես նաև վեբ և բջջային հարթակների դիզայնն ու ֆունկցիոնալությունը։ Global Finance-ի գնահատմամբ՝ Ամերիաբանկի թվային էկոհամակարգը լավագույնն է ճանաչվել մի շարք ուղղություններով՝ ներառյալ նորարարությունը, թվային փոխակերպումը, առցանց վճարումները, պրոդուկտներն ու ծառայությունները, ՓՄՁ վարկավորման հարթակը և այլն: Ամերիաբանկի ստացած մրցանակների ամբողջական ցանկը` ստորև.

· Ամենանորարար թվային բանկ

· Լավագույն փոխակերպում

· Lավագույն սպառողական թվային բանկ

· Լավագույն օնլայն պրոդուկտներ

· Լավագույն օնլայն վճարային լուծումներ

· Լավագույնը սոցիալական մեդիա մարքեթինգի և ծառայությունների ոլորտում

· ՓՄՁ վարկավորման լավագույն հարթակ

· Առևտրի ֆինանսավորման լավագույն ծառայությունները՝ Հայաստանում

· Առևտրի ֆինանսավորման լավագույն ծառայությունները՝ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում

Մրցույթի շրջանակում ներկայացված հայտերը գնահատել է տեխնոլոգիաների, խորհրդատվության և աութսորսինգի ոլորտներում համաշխարհային առաջատար Infosys ընկերության մասնագիտական ժյուրին, իսկ վերջնական ընտրությունն իրականացրել են Global Finance-ի խմբագիրները։