Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-09-30_10-47-54
A A
Հասարակություն

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը փոխանցել է կոդ՝ նախատեսված հնարավոր առևանգման դեպքերի համար

Դուբայից Թել Ավիվ թռչող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, նախնական տվյալներով, կարող էր առևանգված լինել անհայտ անձանց կողմից, գրում են իսրայելական ԶԼՄ–ները։

Անձնակազմը օդանավի առևանգման կոդ է փոխանցել։

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները օդ են բարձրացվել։ Ինքնաթիռում մոտ 180 մարդ կա։

Ավելի ուշ, սակայն, հայտնի է դարձել, որ  Flydubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ ինքնաթիռի առևանգման վերաբերյալ ահազանգից հետո։

 Նախնական տվյալներով՝ իրավիճակի պատճառը դարձել է ընդամենը վեճը երկու օդաչուների միջև։ Թռիչքի ընթացքում երկու օդաչուները վիճել են, ինչից հետո անձնակազմը օդանավի առևանգման կոդ է փոխանցել։

Ինչպես ավելի ուշ տեղեկացրել է իսրայելական «Channel 12»-ը, օդաչուներից մեկը եղել է ՌԴ-ից, մյուսը՝ Ուկրաինայից։