Բացել լրահոսը Փակել լրահոսը
mycollages_68
A A
Պաշտոնական

Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն

Երկկողմ զբոսաշրջության ծավալների աճին զուգահեռ, հուլիսից կմեկնարկի երկրորդ ավիափոխադրողի կողմից Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթների գործարկումը։ Այդ կապակցությամբ Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը դեսպանությունում հյուրընկալել է ռումինական «DAN AIR» ավիաընկերության գործադիր տնօրեն Մեթ Իան Դավիդին և հաղորդակցության ու մարքեթինգի մենեջեր Իրինա Ելենա Դրեգիչանուին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Ռումինիայի հայ գործարար խորհրդի ղեկավար Վահե Հովակիմյանը։
 
Զրուցակիցները քննարկել են հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթի մեկնարկի հետ կապված աշխատանքների ընթացքը և զբուսաշրջային հոսքերի ավելացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ ապրանքաշրջանառությանը միտված կանոնավոր բեռնափոխադրումների իրականացման և այդ առումով երկու երկրների գործարար շրջանակների հետ համագործակցության հեռանկարներին։