Բացել լրահոսը Փակել լրահոսը
93d6420b-b83a-43f6-a163-c6c98fb4db7b
A A
Սպորտ Պաշտոնական

Ուշուիստ Արսեն Բաղրյանը` աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ուշուի աշխարհի գավաթի խաղարկություններում: Չինաստանում կայացած աշխարհի գավաթի 11-րդ խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Բաղրյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Հայ մարզիկը մրցավայր էր մեկնել անձնական մարզիչ Վարդգես Մանասյանի գլխավորությամբ։ Հայ ուշուիստը 2025 թվականին միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն մարզիկ: Հիշեցնենք, որ օրեր առաջ ուշուի Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները 27 մեդալ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում։