A
A
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի դիմավորման արարողությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Լատվիայի պետական օրհներգերը։ Այնուհետև, նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին: