250․000 դրամ չեղարկված թռիչքի համար. Կառավարությունը վաղը կորոշի
Աջակցիր «Ա1+»-ինԳործադիր մարմինը փոխհատուցում է տրամնադրելու Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով եւ անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար։
Որոշումը կտարածվի 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրով գնված ավիատոմսերի վրա։
Քաղաքացուն տրամադրվելու է 250000 դրամ։ Ընդ որում, եթե ավիաընկերությունների կողմից տրամադրվել է փոխհատուցում չեղարկված թռիչքի համար, ապա կառավարությունը փոխհատուցում է 250․000 հազար դրամի եւ ավիաընկերության կողմից տրամադրված փոխհատուցման տարբերության չափով:
Չզեկուցվող նախագիծը գործադիր մարմնի անդամներին ներկայացնելու է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հենց նա էլ պետք է ապահովի փոխհատուցման հայտերի ուսումնասիրության գործընթացի կազմակերպումը՝ սահմանելով անհրաժեշտ հսկողական և ստուգողական մեխանիզմներ։ Իսկ ԱԱԾ տնօրենին տրամադրվելու է անհրաժեշտ ստուգումներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից։
Ֆինանսների նախարարն էլ սահմանված ժամկետում պետք է ապահովի հաստատված հայտերի հիման վրա փոխհատուցումների տրամադրումը։