A
A
Մի՛ մուտքագրեք օտար iCloud տվյալներ․ ՆԳՆ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ քաղաքացիներին հորդորելով չմուտքագրել օտար iCloud տվյալներ։
«Հարգելի քաղաքացիներ, վերջին շրջանում սոցիալական տարբեր հարթակներում առցանց աշխատանքներ կատարելու կամ այլ պատրվակով ձեզանից կարող են պահանջել ձեր բջջային հեռախոսում կամ համակարգչում մուտքագրել իրենց կողմից տրամադրված iCloud համակարգի տվյալներ:
Եղեք ուշադիր և ոչ մի դեպքում չմուտքագրեք դրանք: Այդ եղանակով զեղծարները փորձում են արգելափակել բջջային հեռախոսները, դարձնել այն ոչ պիտանի օգտագործման համար, իսկ ապաբլոկավորելու դիմաց պահանջել զգալի գումարներ: Եթե արդեն դարձել եք նման հանցագործության զոհ, դիմեք ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն»,- ասվում է տեսանյութում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Մանրամասները՝ տեսանյութում։