A
A
Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Աշոցքի, Արթիկի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։