Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կճոյան
A A
Հասարակություն

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ երթ է անցկացվելու

Ապրիլի 4-ին` ժամը 19։30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի ավանդական դարձած կանթեղներով երթը՝ «Հարության Ավետիս» խորագրով: 

Երթն իրականացվում է թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: 

Մասնակիցները Ճրագալույցի Ս. Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունը, ապա Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ՝ Ս. Հարության ավետիսը փոխանցելով մարդկանց։ 

Քարե գորգի վրա կանթեղներով խաչ կձևավորվի՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության: 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին