Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բովանդակային քննադատությունը մի բան է, պազապես թիրախավորումը մեկ այլ բան․ Անահիտ Մանասյան (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կարծիքով՝ Հայաստանում կին հանրային գործիչների թիրախավորումը հիմնականում կազմակերպված բնույթ է հետապնդում և քաղաքական նպատակներ է ունենում։

«Երբ որևէ մեկը այդպիսի բան է կազմակերպում, դոմինոյի էֆեկտով հետագայում պրոցեսի մեջ բազմաթիվ մարդիկ են ավելանում․ նրանք չեն էլ իմանում որ մաս են դառնում այդ ամենի։» Անահիտ Մանասյանն իրեն ուժեղ և ինքնաբավ մարդ է համարում, հաստատակամ ՝ իր որոշումների և նպատակների մեջ․

«Եթե ես ուզենամ փոխել իմ արտաքինը կամ որևէ բան իմ անձնական կյանքում, ես դա կանեմ, բայց դա լինելու է իմ որոշումը։ Ինձ չեն կարող կոտրել կամ որևէ բան պարտադրել։»

Կարևոր է համարում նաև տարբերակել քննադատությունը թիրախավորումից։ Բովանդակային քննադատությունը օգտակար է ցանկացած պաշտոնայի համար՝ կին, թե՞ տղամարդ՝ կապ չունի։ Պարզապես թիրախավորումը՝ անձի հասցեին ծաղրական, վիրավորական մեկնաբանությունները, վատ վարքագիծ է, որ պետք է անընդունելի լինի հանրության կողմից։