Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-02-28_12-44-03
A A
Քաղաքականություն

Իրանի հրթիռների հարձակման պատճառով Իսրայելում տագնապի ազդանշաններ են հնչել

Իսրայելի հյուսիսում Իրանի բալիստիկ հրթիռների հարձակման պատճառով տագնապի ազդանշաններ են հնչում, հայտնում է Times of Israel-ը:

Այդ տարածքում գտնվող իսրայելցիներին հրահանգված է պատսպարվել անվտանգ վայրերում:

Իսրայելական բանակից հայտնում են, որ հակաօդային պաշտպանության համակարգերն աշխատում են հրթիռների որսման ուղղությամբ: «Ներկայումս Իսրայելի ռազմաօդային ուժերը որսման և հարվածների հասցման գործողություններ են իրականացնում այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է սպառնալիքը վերացնելու համար», - նշված է գերատեսչության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Իսրայելը և ԱՄՆ-ն հարվածներ են հասցրել Իրանի տարածքին:

---------

Միացյալ Նահանգները հարվածներ է հասցնում իրանական թիրախներին օդից և ծովից, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

«ԱՄՆ-ի հարվածները Իրանին իրականացվում են օդից և ծովից», – գրում է գործակալությունը։

------

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներից, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարեց, որ սկսել է «կանխարգելիչ» հարված Իրանին և հայտարարել է արտակարգ դրություն։

«Նախագահ Մասուդ Փեզեշքիանը լիովին առողջ է և անվնաս», –  մեջբերել է գործակալությունը աղբյուրին։