Իսրայելը «կանխարգելիչ հարձակում» է սկսել Իրանի դեմ
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելը սկսել է այսպես կոչված «կանխարգելիչ հարձակում» Իրանի դեմ։ Այսօր առավոտյան հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։
Ըստ BBC -ի` Թեհրանում պայթյուններ են լսվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ։
«Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ Զինված ուժերը խոշոր ռազմական գործողություն են սկսել Իրանում»,-հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ կոչնչացնեն Իրանի հրթիռները, նավատորմը և հողին կհավասարեցնեն ռազմական արդյունաբերությունը։
Նրա խոսքով՝ Իրանի գործողություններն ուղիղ սպառնում էին Միացյալ Նահանգներին, ԱՄՆ զորքերին ու արտերկրում ռազմաբազաներին։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ, և դաԱՄՆ-ի անփոփոխ քաղաքականությունն է։
«Դա միշտ եղել է ԱՄՆ և հատկապես իմ վարչակազմի քաղաքականությունը: Ես դա կրկնում եմ՝ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»,-ասել է Թրամփն իր տեսաուղերձում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա հավելել է, որ ոչ ոք չի կարող մարտահրվեր նետել ԱՄՆ հզորությանը:
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը հայտարարել է, որ առաջիկա ժամերին Իրանը պատասխան հարված կհասցնի:
Իսրայելն իր հերթին կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին «սպառնալիքը չեզոքացնելու նպատակով», հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը: Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել երկրի ամբողջ տարածքում:
Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «սպասվում է Իսրայելի ուղղությամբ հրթիռների և ԱԹՍ-ների գրոհ, որի թիրախում կարող է հայտնվել քաղաքացիական բնակչությունը»