A
A
Այսօր հանդիպել են ՀԱԿ–ի եւ ՀՅԴ–ի ներկայացուցիչները
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների միջև:
Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։ Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտրակյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված հարցեր։