Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել TRIPP-ը՝ իր անվտանգային քաղաքականության շրջանակներում․ ՀՀ-ում Իրանի դեսպան (տեսանյութ)

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություններին։

«Մեր դիրքորոշումը հստակ է. մենք մեր հայ գործընկերներին հայտնել ենք, որ վստահում ենք ձեզ, սակայն մենք գործ ունենք ԱՄՆ-ի հետ, որը գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ։

Մենք չենք վստահում ԱՄՆ-ին։ Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ը կարող է օգտագործել այս նախագիծը (TRIPP – խմբ.) իր անվտանգային քաղաքականության շրջանակներում։ Մենք դա փոխանցել ենք մեր հայ գործընկերներին։ Վերջիններս հավաստիացրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիքի աղբյուր չի դառնա Իրանի համար։ Մենք պայմանավորվել ենք, որ այս նախագծի մասշտաբները հասկանալու համար մեր քննարկումները պարբերաբար կշարունակվեն»,- հավելել է դեսպանը։