Բացել լրահոսը Փակել լրահոսը
c45484ed-4945-4d17-9486-097bb0cf8f5a
A A
Պաշտոնական

Արգելափակումից դուրս է բերվել 101 տրանսպորտային միջոց

Հունվարի 13-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 14-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց և 247 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: