Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չկա որևէ պայման, որ բարձրացվել է, բանակցվել է ու ունի համաձայնություն, բայց չենք հրապարակել․ Միրզոյան (տեսանյութ)

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է TRIPP իրականացման վերաբերյալ հայ-ամերիկյան փաստաթղթրին։ Նախարարը վստահեցրել է՝ համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին ու հրապարակվել է։

«Ավելին համաձայնեցված չէ։ Չկա որևէ պայման, որ բարձրացվել է, բանակցվել է, ունի համաձայնություն, բայց չենք հրապարակել ինչ-ինչ նկատառումներից ելնելով։ Որևէ նման դրույթ չկա։ Կա այն, ինչ կա այս փաստաթղթում ու հրապարակված է»,- ասել է նա։

Խոսելով TRIPP-ի մասին, նա նշել է՝ սա լոկալ նշանակության տրանսպորտային հանգույց չէ. «Ինքս այստեղ երեք շերտ եմ տեսնում՝ երրորդ երկիր-երրորդ երկիր փոխկապակցվածությունն է, պայմանական ասած՝ Կենտրոնական Ասիա-ԵՄ կապը TRIPP-ի միջոցով, երկրորդ շերտը՝ Նախիջևան ու Ադրբեջան փոխկապակցվածությունը և երրորդ շերտը, որ մեզ համար ամենակարևորն է՝ Հայաստան ու երրորդ երկրներ փոխկապակցվածությունը երկու ուղղությամբ՝ ՀՀ-Կենտրոնական Ասիա և ՀՀ-Արևմուտք։ Այս փաստաթուղթն այս ընկալումն արտացոլում է»։