Բացել լրահոսը Փակել լրահոսը
68e5ee4526928d0b0b2cfad92a4c52db_1767969530
A A
Հասարակություն

Վիճաբանություն՝ Չարենցավան քաղաքում. 23-ամյա տղան մահացել է, կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 9-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ մեկը գիտակցության չգալով մահացել է, գրում է Shamshyan.com-ը։

Այս պահին հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները և ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը։Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են դեպքի վայրը, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի վայրը, մահացածի, վիրավորի և մասնակիցների ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է։