Բացել լրահոսը Փակել լրահոսը
սոնա
A A
Հասարակություն

Վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքներ են ներկայացվել

Վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել։

Բողոքներ ներկայացրել են ինչպես պաշտպանական, այնպես էլ տուժող կողմը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Երևան քաղաքի  Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով 29-ամյա  Սոնա Մնացականյանի եւ նրա դեռևս չծնված երեխան մահացել էին:

Մեղադրյալի աթոռին ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանն է: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանն Արամ Նավասարդյանին նախորդ տարվա օգոստոսի 18-ին դատապարտել էր 1.6 տարի ժամկետով ազատազրկման, նույնքան ժամկետով զրկել վարորդական իրավունքից:

Հիշեցնենք, որ հանրային մեղադրողը միջնորդել էր Արամ Նավասարդյանին դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն Ա1+-ի հետ զրույցում իր զարմանքը հայտնեց, որ դատախազությունը չի բողոքարկել դատավճիռը:

Տուժող կողմը դատավճիռը ստացել է նոյեմբերի 22-ին: Րաֆֆի Ասլանյանը 1 տարի 6 ամիս ազատազրկման փոխարեն միջնորդել է ավելի խիստ պատիժ՝ 3 կամ 4 տարի ազատազրկման ձեւով, իսկ պաշտպանական կողմը պահանջում է արդարացում: