Բացել լրահոսը Փակել լրահոսը
նավթ
A A
Տնտեսություն

Ադրբեջանը նավթամթերքի նոր խմբաքանակ է ուղարկում Հայաստան

APA-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է Հայաստան ուղարկել AI-92 տեսակի բենզինի և դիզելային վառելիքի 1000-ական տոննա։ Բացի այդ, Հայաստան կառաքվի 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։

Վաղը Ադրբեջանից Հայաստան կուղևորվի նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նախատեսվում է Հայաստան ուղարկել AI-92 տեսակի բենզինի և դիզելային վառելիքի 1000-ական տոննա։ Բացի այդ, Հայաստան կառաքվի 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։

«Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաքումը կրում է բացառապես առևտրային բնույթ։ Վառելիքը վաճառվում է միջազգային շուկայական գներով», - հաղորդում է APA-ն։

Անցած ամիս Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ժամանեց ադրբեջանական Socar ընկերության մոտ 1300 տոննա բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը: