Բացել լրահոսը Փակել լրահոսը
606058222_865399533122817_4271196165657115682_n
A A
Պաշտոնական

Արգելափակումից դուրս է բերվել 56 տրանսպորտային միջոց

Դեկտեմբերի 29-ի ժամը 08։00-ից մինչև դեկտեմբերի 30-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
 
ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 56 տրանսպորտային միջոց և 105 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: