Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Որմնադիրներ հասցեում

Դեկտեմբերի 30-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի Թաղի Որմնադիրներ փողոցի տներից մեկում։

 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։49-ին, մարվել՝ 13։04-ին։