A
A
Ատալանտա —Ինտեր․ Մխիթարյանը պահեստային կազմում է․ ՈՒՂԻՂ
Աջակցիր «Ա1+»-ինԿիրակի երեկոյան Իտալիայի առաջնությունում կկայանա «Ատալանտա» – «Ինտեր» հանդիպումը։ Միլանյան թիմի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն որոշել է խաղը սկսել հետևյալ մեկնարկային կազմով՝ Զոմեր, Բիսեկ, Ականջի, Բաստոնի, Էնրիկե, Դիմարկո, Բարելլա, Չալհանօղլու, Զելինսկի, Թյուրամ, Լաուտարո Մարտինես։
«Ատալանտա» – «Ինտեր» հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով կլինի ժամը 23:45-ին ։
Այս պահին «Ինտերը» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Հաղթանակի դեպքում Քրիստիան Կիվուի թիմը կվերադառնա առաջնության առաջատարի դիրք։
Ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ