Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capbnbnbture
A A
Պաշտոնական

ՃՏՊ Շիրակի փողոցում․ տուժածները հոսպիտալացվել են

Դեկտեմբերի 28-ին, ժամը 18։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները չորս տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: