Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ ԱԳՆ
A A
Պաշտոնական

Տարին ռազմավարական էր գործընկերությունների զարգացման առումով. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․
 
Տարին ռազմավարական էր 🇦🇲 գործընկերությունների զարգացման առումով.
 
 ԱՄՆ. Տարեսկզբին Վաշինգտոնում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Այս գործընկերությունը վերահաստատվել և առավել հարստացվել է օգոստոսի 8-ին ստորագրված՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման, արհեստական բանականության և կիսահաղորդիչների, էներգետիկ անվտանգության ոլորտներում գործընկերության մասին երեք փոխըմբռնման հուշագրերով:
🔹 Եվրոպական ուղղությամբ.
🇪🇺 Ստորագրվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որով այդ գործընկերությունը մտավ նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված ՀՀ քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը։
🇳🇱🇱🇺🇩🇪 ԵՄ անդամ երկրներից ռազմավարական գործընկերության մակարդակի է բարձրացվել հարաբերությունները Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի հետ, հաստատվել է Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգը:
🇬🇧 Հայտարարվել է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մտադրության մասին:
🇫🇷 Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության ամրագրման հարցում բարձրագույն մակարդակում ձևավորված քաղաքական համաձայնությունը։
🔹Ասիական ուղղությամբ.
🇨🇳🇰🇿Ռազմավարական գործընկերություններ են հաստատվել Չինաստանի և Ղազախստանի հետ:
🔹Հարևանների հետ.
🇬🇪 Հայաստանը և Վրաստանը շարունակել են ակտիվորեն զարգացնել հաստատված ռազմավարական գործընկերությունը:
🇮🇷 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան-Իրան ռազմավարական բնույթի հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի: