Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-10-09_22-22-17
A A
Պաշտոնական

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տուն

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։21-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենյամին բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։23-ին, մարվել՝ ժամը 18։25-ին։ Այրվել է պահեստավորված մոտ 400 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տուն։