Զինծառայողի մահվան դեպքի առթիվ վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի զինված ուժերի զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»։
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 12-ին հայտնել էր, որ հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։