Բացել լրահոսը Փակել լրահոսը
599932251_1296326852536695_3867270837039941078_n
A A
Պաշտոնական

Նախարարությունը՝ կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման մասին

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են․

Այս տարվա ընթացքում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացի վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․

2024 և 2025 թվականներին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցումն իրականացվում է միայն համայնքային հանձնաժողովների կողմից սահմանված կարգով ճշգրտված և ամփոփված ակտերի ներկայացման հիման վրա։

Այն համայնքների համար, որոնք ծրագրով սահմանված ընթացակարգի համաձայն ամբողջացրել և հանրապետական հանձնաժողով են ուղարկել կարկուտի հետևանքով պատճառված վնասների չափերի վերաբերյալ ցանկերը և ամբողջական փաստաթղթերը, գումարները դեռևս հոկտեմբեր ամսից հասանելի են։
Մնացած համայնքների կողմից ճշգրտված հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումից հետո ևս գումարները կդառնան հասանելի՝ սահմանված կարգով։

Լրացուցիչ տեղեկատվություն

Համայնքներից և մարզերից աշխատանքային կարգով ներկայացված ակտերի պատշաճ կազմված լինելու վերաբերյալ իրականացված նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ 2025 թվականին մարզերին փոխանցված միջոցների շրջանակում հնարավոր կլինի իրականացնել վճարումներ հետևյալ համայնքներին՝

Լոռու մարզ՝ Լոռի Բերդ, Փամբակ, Սպիտակ, Ալավերդի
Շիրակի մարզ՝ ամբողջությամբ՝ Ամասիա, Արթիկ, Ախուրյան, Անի
Արմավիրի մարզ՝ Խոյ, Մեծամոր
(Մեծամոր համայնքում՝ մեկ տարվա վնասի մասով)
Տավուշի մարզ՝ Իջևան համայնք
(Նոյեմբերյան համայնքի համար փոխհատուցումը նախատեսվում է 2026 թվականի հունվարին)
Արագածոտնի մարզ՝ Թալին
Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ համայնք

Վերոնշյալ համայնքները կարող են ստանալ փոխհատուցումն առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե պատասխանատու գերատեսչությունների կողմից արձանագրված թերություններն օպերատիվ կերպով շտկվեն և սահմանված ձևաչափով ներկայացվեն ՀՀ ՆԳՆ՝ հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։