A
A
Արտաշատի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 9-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում։
Արտաշատի, Բաղրամյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-30 մետր։
Էջմիածնի, Արմավիրի, Թալինի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: