Բացել լրահոսը Փակել լրահոսը
նիկոլ փաշինյան 1
A A
Պաշտոնական

Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում գրում է.

«Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։

Բռնության կոչ անողները և բռնության դիմողները պետք է բացահայտվեն, արժանանան թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատականի։

Հ․Գ․ Մենք պետք է նաև գործուն մեխանիզմներ ունենանք հոգեբանական և բարոյական բռնության դեպքերը տարբերակելու և գնահատականի արժանանացնելու։ Բայց սա որքան էլ ֆիզիկական բռնության հետ փոխկապակցված, այնուամենայնիվ առանձին թեմա է և ոչինչ չի փոխում ֆիզիկական բռնության մեր ընկալումներում»։