Բացել լրահոսը Փակել լրահոսը
593425373_1261430199347808_1924171826387040724_n
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարի հետ

ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։
 
Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արձանագրելով վերջին շրջանում արձանագրված դրական դինամիկան։ Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ նշվել է երկու երկրների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնումը:
 
Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն կարևորել են պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակական աշխատանքները՝ միտված երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը: Վերջինիս համատեքստում ընդգծվել է ԵՄ առկա գործիքակազմի միջոցով կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:
 
Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև հումանիտար հարցերի, այդ թվում՝ փախստական երեխաների և նրանց ուղեկցող ընտանիքի անդամների համար Հունգարիայում իրականացվող ծրագրին:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հարցերի:
 
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային զարգացումների շուրջ։ Տարածաշրջանային համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին: