A
A
«Լեգիայի» երկրպագուները «Նոայի» դեմ խաղում փորձում են շրջանցել կիրառված արգելքը
Աջակցիր «Ա1+»-ինԼեհ երկրպագուները բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում են ձեռք բերել 1000-ից ավել տոմս «Նոա» – «Լեգիա» հանդիպման հայ երկրպագուների համար նախատեսված տրիբունաներից։
Պատճառն այն է, որ ՈՒԵՖԱ–ն այժմ քննարկում է «Լեգիայի» երկրպագուների արգելքի հարցն արտագնա հանդիպումներին, այդ իսկ պատճառով նրանք այլ անձանց օգնությամբ ջանքեր են գործադրում ձեռք բերել տոմսեր այն տրիբունաներից, որտեղ կարող են լինել միայն հայ երկրպագուները։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հայ երկրպագուներին խորհուրդ է տրվում խաղի տոմսերը չփոխանցել երրորդ անձանց։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի «Նոա» – «Լեգիա» հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում դեկտեմբերի 11-ին և կմեկնարկի ժամը 21:45-ին։