A
A
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է
Աջակցիր «Ա1+»-ինՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են․
Հարգելի հայրենակիցներ, երբ Ձեզ որևէ անձի անունից զանգահարում կամ գրում են հաղորդագրություն (whatsapp, viber և այլն), ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրամադրած հաշվեհամարին փոխանցել այն (հիմնականում կրիպտոակտիվներ) մի վստահեք:
Դրանով դուք Ձեր ֆինանասական միջոցները տրամադրում եք հանցագործներին:
Հիշեք` Զգոնությունը կարևոր է։