«Երբեք չեմ զեղչի Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը»
Աջակցիր «Ա1+»-ինՏեր Արարատ քահանա Պողոսյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․
«Այսօր համացանցում շփոթմամբ տարածվել է տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պետք է մասնակցի Ս. Պատարագի, որտեղ ամենայն հավանականությամբ պատարագիչ քահանան կատարելով քաղաքական պատվեր, պետք հակականոնկան կերպով զեղչի և չհիշատակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Մամուլում լուրեր են տարածվել որ վերոնշյալ Պատարագը պետք է մատուցի Տեր Արարատը, որը շփոթ է առաջացրել։
Ես Արարատ քահանա Պողոսյանս հայտարարում եմ, որ երբեք չեմ զեղչի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը և երբեք չեմ միաբանի հայրենիքն ու հավատքն ուրացածների և պառակտիչների հետ։ Իմ ուխտը Սուրբ Էջմիածնի և նրա ազգընտիր Գահակալը անխախտ, անսակարկ ու անբեկանելի է։
Իրականում Պատարագը պետք է մատուցի Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանը, որը, եթե համարձակվի պատարագի կանոնից զեղչել և չհիշատակել Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, ապա դրանից հետո հավատացյալները նրան կարող են դիմել ոչ թե Տեր Արարատ, այլ` Տեր Արաբաթ»։