A
A
Վարդենիսում 2 պայմանագրային է վիրավորվել՝ ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում
Աջակցիր «Ա1+»-ինՎարդենիսում երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում:
ՀՀ ՊՆ-ից «Ազատությանը» տեղեկացրին.
«Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել վնասվածքները: Հավելեմ նաև, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: