Բացել լրահոսը Փակել լրահոսը
589945839_1322752179881800_4027588393835315121_n
A A
Պաշտոնական

Երևանում բետոնի արտադրամասի անօրինական գործունեությունը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՄԵԳԱ ՇԻՆ» ՍՊԸ-ում կատարած ստուգմամբ պարզել են, որ Երևան քաղաքում գործող բետոնի պատրաստման արտադրամասը գործունեություն է իրականացնում՝ առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
 
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ արտադրամասի գործունեությունը կասեցվել է։
 
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000դր., ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 411.480դր. չափով։