Բացել լրահոսը Փակել լրահոսը
586727058_1184113873909980_408145949476017715_n
A A
Պաշտոնական

Բարձրացրել է օդի աղտոտվածությունը․ դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն հայտնում է՝
 
Պայմանավորված վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի առկայությամբ, օդի տուրբուլենտականության դադարով, քամիների բացակայությամբ` Արարատյան գոգավորությունում նկատվում է սառը օդի լճացում, որն իր հետ բերել է օդի աղտոտվածության մակարդակի բարձրացում։
 
Մասնավորապես, դիտվել է ազոտի և ծծմբի երկօքսիդների կոնցենտրացիաների աճ, իսկ փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություն չի դիտվել:
 
Առաջիկա 5 օրերին օդերևութաբանական իրավիճակում էական փոփոխություններ չեն սպասվում։
 
Անտիցիկլոնի կենտրոնը կշարունակի մնալ հանրապետության տարածքում, ինչի արդյունքում առաջիկա 5 օրերին սպասվում է օդի աղտոտվածության մակարդակի կրկին աստիճանաբար բարձրացում։