Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (17)
A A
Պաշտոնական

«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ անցել կամրջի արգելապատնեշը․ կա զոհ

Նոյեմբերի 22-ին, ժամը 22։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք կան արգելափակված քաղաքացիներ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ բախվել են «Nissan» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ անցել կամրջի արգելապատնեշը։ Ավտոմեքենաներից առկա է գազի և վառելիքաքսուքային նյութերի արտահոսք։ 

«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ տուժածներից մեկը մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: