Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-11-21_01-02-02
A A
Պաշտոնական

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ տուժածներ չկան

Նոյեմբերի 20-ին, ժամը 22։15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցում այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Առափնյա փողոցում գտնվող տնակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։59-ին, մարվել՝ 23:23-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 27 քմ)։