A
A
Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Աստանայի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը:
Նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: