Բացել լրահոսը Փակել լրահոսը
baku_azerbaijan
A A
Պաշտոնական

Չարտերային թռիչք Երեւանից Բաքու. Կառավարությունը 17.5 մլն դրամ է հատկացրել

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 17.5 մլն դրամ է հատկացվել՝ նոյեմբերի 21-ից 22-ը Բաքվում կայանալիք կլոր սեղան-քննարկմանը հայկական կողմից 5 փորձագետի մասնակցությունն ապահովելու նպատակով Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար:

«Կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով  կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ»,- նշված է որոշման հիմնավորումների մեջ:

 Թե ովքեր են մեկնելու, չի նշվում։Հիշեցնենք՝ նախորդ ամիս էլ ադրբեջանցի փորձագետներն էին ժամանել Հայաստան։