Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (21)
A A
Բիզնես

Նոթբուք, կոնսոլ ու համակարգիչ․ ASUS-ի ROG շարքի նոր սարքերը

2025 թվականին ASUS-ը ներկայացրեց թարմացված ROG շարքը, որը ներառում է տարբեր սցենարներում օգտագործման համար նախատեսված սարքեր: Գեյմերներին այժմ հասանելի են թարմացված համակարգիչը, նոթբուքը և ունիվերսալ խաղային կոնսոլը:

ROG Strix SCAR G835-ը դարձել է խաղային առաջատար՝ առաջարկելով ոչ միայն բացառիկ արտադրողականություն, այլև մտածված էրգոնոմիկա՝ ժամանակակից խաղերից մինչև տեսանյութերի խմբագրում: Դրան զուգահեռ, արտադրողները ներկայացրել են կոմպակտ ROG Xbox Ally X խաղային կոնսոլը և հաջորդ սերնդի ROG G700 խաղային համակարգիչը:

Երեք սարքերն էլ մարմնավորում են ROG փիլիսոփայությունը. օգտատերն է ընտրում, թե որտեղ և ինչպես խաղալ: Եկեք ուսումնասիրենք այս երեք խաղային սարքերի առանձնահատկությունները և հիմնական տեխնիկական բնութագրերը:

Օգտագործման սցենարները

Ժամանակակից օգտատերերը նախընտրում են ունիվերսալ սարքեր: Մի օր նրանց անհրաժեշտ է հզոր հարթակ և հուսալի արտադրողականություն նորագույն խաղերում, իսկ հաջորդ օրը՝ թեթև և շարժական սարք ճանապարհորդության ժամական օգտագործելու համար: ROG 2025 շարքը առաջարկում է սարքեր, որոնք հարմար են օգտագործման տարբեր սցենարներում։

ROG Strix SCAR G835-ն ընտրում են այն օգտատերերը, որոնց անհրաժեշտ է ունիվերսալ գործիք: Այս նոթբուքը նախատեսված է հզոր խաղային սարք և շարժունակություն մեկ կորպուսում փնտրող գեյմերների համար։ Դրանով կարող եք առանց սահմանափակումների կատարել ռենդերինգ և գրաֆիկայի առաջադրանքներ, տեսանյութեր խմբագրել, ինչպես նաև խաղալ ժամանակակից խաղեր:

ROG Xbox Ally X-ը թույլ է տալիս խաղալ բազմոցին, սրճարանում կամ ինքնաթիռում: Կոնսոլի վրա կարելի է գործարկել Xbox-ի և այլ խաղային հարթակների բոլոր համակարգչային խաղերը:

ROG G700-ը նախատեսված է տանը հզոր խաղային կամ աշխատանքային համակարգ հավաքող օգտատերերի համար։ Այս համակարգիչն ապահովում է կայունություն, բարձր կադրերի հաճախականություն և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու հզորություն՝ հոսքային հեռարձակումից և տեսանյութերի խմբագրումից մինչև արհեստական ​​բանականության մոդելների թրեյնինգ։

Արտադրողականություն

Այս տարի ASUS-ը կենտրոնանում է հզոր հաջորդ սերնդի պրոցեսորների, ամենաժամանակակից գրաֆիկայի և ինտելեկտուալ տեխնոլոգիաների համադրության վրա, որոնք կարող են հարմարեցնել արտադրողականությունը որոշակի առաջադրանքներ կատարելուն։

Նոթբուքերի և խաղային համակարգիչների պրոցեսորների և գրաֆիկական քարտի արտադրողականութնունը տարբերվում է: ROG Strix SCAR G835-ը հագեցած է Intel® Core™ Ultra 9 275HX պրոցեսորով՝ 24 միջուկով (16 արդյունավետ + 8 կատարողական) և 24 հոսքով՝ մինչև 80 Վտ ջերմային նախագծման հզորությամբ: Intel® AI Boost NPU առանձին մոդուլն արագացնում է լոկալ արհեստական ​​բանականության գործողությունները: Այս պրոցեսորը օպտիմալացված է նոթբուքի էներգիայի սպառման համար, ինչը թույլ է տալիս 40%-ով երկարացնել մարտկոցի աշխատանքը՝ պահպանելով բարձր արտադրողականությունը:

ROG G700 համակարգիչը հագեցած է մինչև Intel® Core™ Ultra 9 285K պրոցեսորով, որն ունի մինչև 8 բարձր արդյունավետության և մինչև 16 էներգաարդյունավետ միջուկ՝ մինչև 5.7 ԳՀց հաճախականությամբ: Ի տարբերություն շարժական տարբերակի, այս չիպը չի սահմանափակվում ջերմային փաթեթով և բացահայտում է իր ճարտարապետության ողջ ներուժը՝ ապահովելով կայուն աշխատանք երկարատև ծանրաբեռնվածության դեպքում, արագացված տեսանյութերի մշակում, 3D ռենդերինգ և պրոֆեսիոնալ մակարդակի ունիվերսալություն:

Գրաֆիկա

ROG Strix SCAR G835-ն օգտագործում է NVIDIA® GeForce RTX™ 5090 նոթբուքի գրաֆիկական քարտ՝ մինչև 175 Վտ ջերմային փաթեթով։

Միևնույն ժամանակ, ROG G700 համակարգիչը մաքսիմալ կոնֆիգուրացիայում հագեցած է մինչև NVIDIA® GeForce RTX™ 5090 ROG ASTRAL գրաֆիկական քարտով՝ 32 ԳԲ GDDR7 հիշողությամբ։

NVIDIA-ի նոր սերնդի գրաֆիկական պրոցեսորներն աջակցում են DLSS 4-ին, որը նեյրոնային ցանցերի միջոցով կադրերի հաճախականությունը մեծացնում է մինչև ութ անգամ, և Reflex 2.0-ին, որը մինչև 75%-ով նվազեցնում է մուտքի արձագանքի ուշացումը։ Արդյունքում, գեյմերները ստանում են հարթ տեսողական էֆեկտներ և համակարգի ակնթարթային արձագանք նույնիսկ առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում։

Այս տեխնոլոգիաները ոչ միայն տպավորիչ են հնչում, այլև անմիջականորեն ազդում են խաղի ընթացքի վրա։ Պատկերացրեք արագընթաց շութեր, օրինակ՝ Call of Duty: Modern Warfare III-ը, որտեղ մարտի արդյունքը որոշվում է վայրկյանների ընթացքում։ DLSS 4-ը թույլ է տալիս գրաֆիկական քարտին արտածել 4K պատկերները բարձր դետալիզացիայով։ Միևնույն ժամանակ կադրերի հաճախականությունը պահպանվում է ինտելեկտուալ մասշտաբավորման շնորհիվ, որը վերստեղծում է յուրաքանչյուր կադր՝ օգտագործելով նեյրոնային ցանցը։

ROG Xbox Ally X պորտատիվ կոնսոլը հագեցած է AMD Ryzen AI Z2 Extreme պրոցեսորով՝ հիմնված Zen 5/RDNA 3.5 ճարտարապետության վրա, որը համատեղում է էներգաարդյունավետությունը և կադրերի բարձր հաճախականությունը: AMD Fluid Motion Frames (AFMF) և FSR (FidelityFX Super Resolution) տեխնոլոգիաների աջակցությունն ապահովում է սահուն խաղ, նույնիսկ տեխնիկական բարձր թնութագրեր պահանձող խաղերում:

Դիզայն և էրգոնոմիկա

2025 թվականին ASUS-ը թարմացրեց ամբողջ ROG շարքի դիզայնը՝ կենտրոնանալով ոչ միայն արտաքին տեսքի, այլև խաղացողների զգացումների վրա։

ROG Strix SCAR G835-ը ոգեշնչված է մրցարշավային մեքենաների դիզայնով։ Դրա կլորացված եզրերը և կորպուսի պարագծի երկայնքով RGB լուսավորությունը ընդգծում են արագությունն ու հզորությունը։ Հետևի վահանակի վրա տեղադրված է 810 LED-երից բաղկացած AniMe Vision լուսավորությունը, որը կարող է ցուցադրել անիմացիաներ և GIF-եր։ Էրգոնոմիկ ստեղնաշարը՝ մեծ սենսորային վահանակով, լրացուցիչ օդափոխման անցքերով և յուրաքանչյուր կոճակի լուսավորությամբ, ցույց է տալիս, որ սա խաղային նոթբուք է։

ROG G700 ֆուտուրիստական ​​տեսք ունի՝ առջևի և կողային ապակե վահանակներով, որոնց շնորհիվ երևում են ներքին բաղադրիչները և լուսավորությունը: Համակարգիչն ունի հանվող փոշու ֆիլտրեր և կարող է հեշտությամբ բացվել առանց գործիքների, ինչը շատ ավելի հեշտացնում է համակրգչի սպասարկումը:

Երբ խոսքը վերաբերում է կոնսոլին, էրգոնոմիկան առաջնային նշանակություն ունի: Xbox-ի հետ համագործակցությամբ ստեղծված նոր ROG Xbox Ally X-ն առանձնանում է փոփոխված դիզայնով՝ ավելի արդյունավետ կորպուս, Xbox-ի ֆիրմային խաղային կառավարիչի նմանակող բռնակներ, իսկ գունային շեշտադրումներն ու լոգոն ընդգծում են կապը Microsoft-ի խաղային էկոհամակարգի հետ: Սարքը հարմար է պահել ձեռքում, նույնիսկ երկար խաղային սեսիաների ժամանակ:

Ջոյստիկները նախատեսված են մինչև 5 միլիոն պտույտ կատարելու համար, իսկ կոճակները՝ մինչև 10 միլիոն սեղմում՝ ապահովելով ճշգրիտ արձագանք և դիմացկունություն:

Հովացման համակարգ

ROG Strix SCAR G835-ն առանձնանում է բարելավված Tri-Fan համակարգով՝ ավելի մեծ գոլորշու խցիկով, որն այժմ ծածկում է ամբողջ մայր սալիկը և հասնում է պատյանի հետևի վահանակին: Երկու օդափոխիչներն օդի հոսքն ուղղորդում են դեպի պրոցեսոր և գրաֆիկական քարտ, մինչդեռ երրորդը պատասխանատու է GPU-ից և դրա տեսահիշողությունից (VRAM) ավելորդ ջերմությունը հեռացնելու համար: Դրա հիմնական գործառույթը գրաֆիկական քարտի և VRAM-ի հետ կապված ջերմափոխանակիչներին լրացուցիչ օդի հոսքը ակտիվորեն ուղղորդելն է:

Խաղային համակարգիչն ունի չորս օդափոխիչներից բաղկացած համակարգ՝ հեղուկային սառեցման աջակցությամբ: Երեք առջևի օդափոխիչները մատակարարում են սառը օդ և դուրս են մղում տաք օդը՝ ստեղծելով կայուն ջերմային շերտ:

ROG Xbox Ally X-ն առանձնանում է կոմպակտ Zero Gravity ջերմային դիզայնով՝ կրկնակի ջերմային խողովակներով և օդափոխիչով, որն ապահովում է օդի շրջանառություն՝ անկախ սարքի դիրքից։

Բոլոր սարքերը չեն տաքանում, իսկ աղմուկի մակարդակը նվազագույն է՝ նույնիսկ բարձր ծանրաբեռնվածության դեպքում։

Միասնական էկոհամակարգ

Բոլոր սարքերը միասնական ASUS էկոհամակարգի մաս են կազմում՝ սկսած սեփական Armoury Crate ինտերֆեյսից մինչև արտադրողականության կառավարման միասնական մոտեցում: Սա թույլ է տալիս օգտատերերին հարմարեցնել իրենց նոթբուքը, խաղային համակարգիչը կամ կոնսոլը՝ համապատասխանեցնելով դրանք իրենց սովորություններին և առաջադրանքներին, ինչպես նաև սինխրոնիզացնելով պրոֆիլները տարբեր սարքերում:

Օրինակ՝ ROG Xbox Ally X կոնսոլ ունեցողները կարող են միանալ արտաքին մոնիտորի ROG Xbox Ally X-ի համար նախատեսված դոկ-կայանի միջոցով և օգտագործել իրենց բջջային տեսաքարտի հզորությունը՝ շարունակելով խաղալ այն պահից, որտեղ կանգ են առել։

Բացի դրանից, ԱՊՀ երկրների օգտատերերը կարող են օգտվել ASUS Perfect Warranty երաշխիքից։ Այս ծրագիրը վերաբերում է ASUS, Republic of Gamers (ROG) և TUF Gaming նոթբուքերին, որոնք ձեռք են բերվել ASUS-ի պաշտոնական գործընկերներից: Միակ բացառությունը P, B, BR շարքի բիզնես մոդելներն ու Chromebook-ներն են:

Այս պայմաններն ուժի մեջ են 2025 թվականի հունվարի 1-ից և վերաբերում են նաև Հայաստանին: ASUS Perfect Warranty-ն ներառում է երաշխիք պատահական վնասներից, այդ թվում սարքի ընկնելուց, սարքի վրա հեղուկ թափվելուց, լարման հանկարծակի տատանումներից։

Երաշխիքը ակտիվացնելու համար պարզապես գրանցեք սարքը ASUS կայքում գնումից հետո 90 օրվա ընթացքում: Եթե դեռ չունեք ASUS հաշիվ, կարող եք այն ստեղծել ընդամենը մի քանի րոպեում։

Այսպիսով, 2025 ROG-ն ավելին է, քան պարզապես սարքերի շարք։ Դա լավ մշակված էկոհամակարգ է, որտեղ յուրաքանչյուր լուծում լրացնում է մյուսին՝ ստեղծելով բալանս արտադրողականթյան և ժամանակակից դիզայնի միջև: