Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սիգ
A A
Պաշտոնական

Սևանա լճում արգելվում է սիգի արդյունագործական որսը մինչև փետրվարի 1-ը

Շրջակա միջավայրի նախարարույթունից հայտնում են․
 
2025 թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ից մինչև 2026 թվականի ՓԵՏՐՎԱՐԻ 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։
 
Այս որոշումը ռազմավարական քայլ է Սևանի կենսաբազմազանությունը երաշխավորելու համար։ Այն ուղղված է հիմնականում սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ դրանով իսկ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։
 
❗️Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու քրեական պատասխանատվություն:
❗️Նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում հայտնաբերված նավակների և որսի միջոցների համար կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ․ կոչ ենք անում ժամանակին ապահովել դրանց դուրսբերումը: