Բացել լրահոսը Փակել լրահոսը
c848db6805ccaf4248b42e8f5ae2de744e361b8d
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի առաջարկով Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը վերանշանակվել են ՔՊ-ի վարչության փոխնախագահներ

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
 
Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Վահագն Ալեքսանյանը և Գևորգ Պապոյանը վերանշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահներ։ 
 
Ամփոփվել են Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ 
 
Քննարկվել են Կուսակցության 8-րդ համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր։