A
A
Ովքե՞ր առաջին փուլով կներառվեն առողջության ապահովագրության համակարգում
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
Կառավարությունն այսօր հավանություն է տվել առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենսդրական փաթեթին: Այն արդեն ուղղարկվել է Ազգային ժողով անհետաձգելի ընթացակարգով քննարկման համար:
Ովքե՞ր առաջին փուլով կներառվեն ապահովագրության համակարգում.
Բացի այդ հայտարարագիր լրացրած 200-500 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող անձինք հնարավորություն կստանան արդեն իսկ 2026 թվականին իրենց վճարած եկամտահարկից հետ ստանալ ամսական 6000 դրամը, իսկ 500 հազար դրամից ավել աշխատավարձ ստացողները` ամսական 4000 դրամ:
Ինչպես նաև պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակչության համար հիվանդությունների, մահացության և հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, այդ թվում նաև հսկայական ծախսեր պահանջող ծառայությունները:
Կստեղծվի Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի, որը հանդիսանալու է պետության կողմից հիմնադրված ոչ առևտրային կազմակերպություն:
Նախատեսվում է, որ ապահովագրությունն ամբողջությամբ կներդրվի մինչև 2029 թվականը: