Բացել լրահոսը Փակել լրահոսը
անկախ դիտորդ
A A
Պաշտոնական

Ստացել ենք ահազանգեր, որ աշխատանքից ազատվել են ընդդիմադիր հայացքներ ունեցող պետական և համայնքային աշխատողներ․ «Անկախ դիտորդ»

«Անկախ դիտորդ»-ի հայտարարությունը․
 
Նոյեմբերի 16-ին ընդառաջ «Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է ահազանգեր, որ աշխատանքից ազատվել են ընդդիմադիր հայացքներ ունեցող պետական և համայնքային աշխատողներ։
 
Չնայած ահազանգողներից լրացուցիչ տեղեկություններ պարզելու ջանքերին՝ Անկախ դիտորդը դեռևս չի կարողացել հստակ տեղեկություններ իմանալ ենթադրյալ տուժողների, դեպքերի վերաբերյալ։
 
Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը երաշխավորում է աշխատանքային հարաբերություններում կողմերի՝ աշխատողի և գործատուի իրավահավասարությունը՝ անկախ համոզմունքներից, կուսակցություններին անդամակցելուց, և արգելում է խտրականության ցանկացած դրսևորում, այդ թվում՝ քաղաքական հայացքներով պայմանավորված:
 
Գործատուի կողմից աշխատողին կարող են ներկայացվել միայն այնպիսի պահանջներ, որոնք սահմանված են աշխատանքային պայմանագրով և օրենսդրությամբ և վերաբերում են բացառապես աշխատանքային պայմանագրով աշխատողի կողմից կատարվող աշխատանքին:
 
Միաժամանակ հիշեցնում ենք, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը` 👉հանրային ծառայության մեջ գտնվողներին,
👉առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների աշխատողներին,
👉ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
❌Այս գործողությունները վարչական իրավախախտում են և պատժվում են տուգանքով։
❗Իր հերթին ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքում, այդ թվում՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելու միջոցով:
🔎«Անկախ դիտորդ» դաշինքը Վաղարշապատ համայնքում ՏԻՄ նախընտրական փուլի երկարաժամկետ դիտորդություն է իրականացնում, հետևում է քաղաքական ուժերի վարքին և պատրաստ է նպաստել ընտրական գործընթացի բոլոր դերակատարների իրավունքների պաշտպանությանը: