Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
A A
Պաշտոնական

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները բողոքարկել են դատավճիռը

Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից այսօր՝ 13.11.2025 թվականին, ներկայացվել է վերաքննիչ բողոք Առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի 03.10.2025թ. դատավճռի դեմ (դատավճիռը պաշտպանները ստացել են 15.10.2025թ.):
 
Այդ մասին հայտնում են պաշտպանական թիմից։
 
Պաշտպանները խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել Գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։